Jump to content

Կույտի պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույտի պարադոքս
Պարադոքս Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաավազ Խմբագրել Wikidata
Հետազոտվում էտրամաբանություն Խմբագրել Wikidata

Կույտի պարադոքս («Կույտ»), տրամաբանական հակասություն, որը ձևակերպել է Եվբուլիդեսը Միլեթից (մ.թ.ա. IV դար)՝ կապված «լինել կույտ» պրեդիկատի անորոշությամբ։

Պարադոքսի ձևակերպումը հիմնված է բազիսային նախադրյալի վրա, որի համաձայն մեկ հատիկը կույտ չի ձևավորում, և ինդուկտիվ նախադրյալի վրա, որի համաձայն՝ մեկ հատիկի ավելացումը ընդհանուրին, որը կույտ չէ, էական չէ կույտի ձևավորման համար։ Այդ նախադրյալներն ընդունելու համար ոչ մի ամբողջությունը հատիկների ինչքան էլ հնարավոր է մեծ քանակությունից չի կարող կույտ ձևավորել, ինչը հակասում հատիկներից կույտի ձևավորման պատկերացմանը։

Հայտնի են պարադոքսի ձևակերպման բազում տարբերակներ։ Բացի դրական ձևակերպումներիցից («եթե մի հատիկին ավելացնենք հատիկներ, ապա ո՞ր պահին կձևավորվի կույտ»), հանդիպում են նաև բացասական ձևակերպուներ. «եթե 1 միլիոն հատիկից բաղկացած կույտից հեռացնել մեկական հատիկ, ո՞ր պահից սկսած այն կդադարի կույտ լինելուց»[1]։ Բազմաթիվ ադապտացիաների մեջ Էուբուլիդեսն ունի պարադոքսի բացասական իր տարբերակը, որը հայտնի է որպես ճաղատի պարադոքս. «եթե գլխի մազերը հերթով ընկնում են, ո՞ր պահից է մարդը ճաղատանում»:

Պարադոքսն օգտագործվում է որպես ոչ հստակ տրամաբանության դիտարկման հիմքերից մեկը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույտի պարադոքս» հոդվածին։